Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Պեսկովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում շոշափվել են ուկրաինական կարգավորման հետ կապված տարբեր հարցեր։
«Իսկապես, շոշափվել են ուկրաինական կարգավորման հետ կապված տարբեր հարցեր՝ ռուսական կողմի կատարած աշխատանքի և Թրամփի ու նրա վարչակազմի անդամների կողմից իրականացվող խաղաղապահ ջանքերի շարունակության շրջանակներում»,- ասել է նա։
Պուտինն ու Թրամփն ավելի վաղ Ալյասկայում շուրջ 3 ժամ բանակցություններից հետո հայտարարել էին, որ որոշ հարցերում առաջընթաց է գրանցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







