ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ այլ թեմաների շարքում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները, ինչպես նաև «տարածաշրջանային բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Սիրիայում խաղաղության և կայունության նկատմամբ իրենց շարունակական աջակցությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը և Իրանի միջուկային ծրագիրը»:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







