Սյունիքի մարզի Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կա 5 տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 17:05-ին։
Նշվում է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու VAZ մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը (մոտ 10 մ): Վարորդները և երեք ուղևոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







