Օգոստոսի 10-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է 34-36 աստիճան, երեկոյան՝ 29-31 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 27-31 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 27-30, նախալեռնային շրջաններում՝ 32-34 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 24-29 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 26-30 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 28-31 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-35 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-29, նախալեռնային շրջաններում՝ 32-36 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34-36, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 35-37 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 27-30, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-28, նախալեռնային շրջաններում՝ 26-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 34-38 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 31 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







