Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:29

ԱՄՆ-ը բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով անցնող «ռազմավարական միջանցքի վրա». Reuters

ԱՄՆ-ը բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով անցնող «ռազմավարական միջանցքի վրա». Reuters

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում կստորագրի շրջանակային համաձայնագիր, որը ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ կտրամադրի Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական տրանսպորտային միջանցքի զարգացման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ նախագիծը ստացել է «TRIPP՝ Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարօրության» անվանումը և կդառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ավելի լայնածավալ պայմանավորվածությունների մի մասը։ Միջանցքը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը՝ գործելով Հայաստանի օրենսդրության շրջանակում։

Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն իրավունք կստանա այդ հատվածը փոխանցել կոնսորցիումի, որը կզբաղվի ենթակառուցվածքների շինարարությամբ և կառավարումով։ Reuters-ը հավելում է, որ այս երթուղին դիտարկվում է որպես նախկինում քննարկված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» այլընտրանք և որպես խաղաղ համաձայնագրի առանցքային տարր, որը կողմերը նախատեսում են ստորագրել ԱՄՆ-ի միջնորդությամբ։

Բացի այդ, ակնկալվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը պաշտոնապես կհայտարարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացից դուրս գալու մասին՝ խզելով իրենց մասնակցությունը այդ ձևաչափին, որը նախկինում զբաղվում էր արցախյան հակամարտության կարգավորմամբ։

TRIPP ծրագիրը բնորոշվում է որպես Դոնալդ Թրամփի ջանքերի կարևոր բաղադրիչ՝ ուղղված տարածաշրջանում ամերիկյան ազդեցության ամրապնդմանը և Հարավային Կովկասում նոր անվտանգային ու համագործակցության ձևաչափի առաջմղմանը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հուլիսին հայտարարել էր, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը և 100 տարով վարձակալել այդ ճանապարհը Հայաստանի տարածքով։

Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Armenia Today-ին հաստատել էր, որ Վաշինգտոնից ստացել են առաջարկ՝ Սյունիքի տարածքով ճանապարհի կառավարման վերաբերյալ։ Փաշինյանն ընդգծել էր, որ չի տեսնում ռիսկեր ճանապարհային հաղորդակցությունները երրորդ կողմի «կառավարմանը» հանձնելու մեջ։

Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Փաշինյանի, Թրամփի և Ալիևի հանդիպման կայացումը Վաշինգտոնում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+