Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:05

Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից

Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից

Հայաստանի՝ ԱՊՀ կազմից դուրս գալու ցանկության վերաբերյալ որևէ ազդանշան չի նկատվել, այդ տարբերակը բացառվում է, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի 106-րդ նիստում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ նշան չենք տեսնում, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից։ Նույնը նաև Ադրբեջանի պարագայում է»,- հայտարարել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին։

Լեբեդևն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին։

«Այսօր Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ներկա էր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, խոսեց հարցերի էության մասին, լիազորություններ ուներ ստորագրելու մի շարք փաստաթղթեր»,- նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն ավելի հավանական է համարում, քան այս կազմակերպության անդամակցության վերականգնումը։ Փաշինյանը հաստատել էր ԵՄ-ին միանալու Հայաստանի ցանկությունը։

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) հայտարարել էր նոր հարթակ մշակելու մասին՝ «ԱՊՀ պլյուս» անվանմամբ, որին կկարողանան միանալ ինչպես գործընկեր, այնպես էլ դիտորդի կարգավիճակով այն երկրները, որոնք անդամ չեն ԱՊՀ-ին, այդ թվում՝ պետությունների բլոկներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+