Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:40

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ԼՂ կառավարության սեփականության իրավունքը՝ Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ԼՂ կառավարության սեփականության իրավունքը՝ Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի՝ Datalex.am կայքից։

Նշենք, որ խոսքը Զարյան 17Ա հասցեում գտնվող՝ ՀՀ Արցախի մշտական ներկայացուցչության շենքի մասին է։ Դատախազության հայցը դատարանը մուտքագրել է հուլիսի 15-ին։

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը 2008‑ից գործում է Զարյան փողոցի շենքում։ 2023 թվականին Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով արցախցիների բռնի տեղահանումից հետո ներկայացուցչության շենքում են գործում ԱՀ պետական մարմինները, այն ծառայում է նաև որպես ԱՀ պետնախարարի նստավայր։

2025-ի ապրիլին արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հերքել էր տեղեկությունը, թե ներկայացուցչության շենքն անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ Փաստաբանը նաև հերքել էր լուրը, թե 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր «Արցախբանկում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+