Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:15

Ակցիա իրականացնող արցախցիներին կառավարությունից առաջարկեցին հանդիպման համար խումբ ձևավորել

Ակցիա իրականացնող արցախցիներին կառավարությունից առաջարկեցին հանդիպման համար խումբ ձևավորել

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող արցախցիներին կառավարությունից առաջարկել են 4 անձից բաղկացած խումբ կազմել՝ նրանց կողմից բարձրացվող հարցերը քննարկելու նպատակով։

Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Սիմոնյանն արցախցիներին ասել է, որ փողոցում քննարկում չի լինի։ Պետք է խումբ կազմեն, որին կառավարությունից կընդունեն։

«Ես հիմա կոնկրետ չեմ կարող թվարկել, բայց ձեր հարցերը կքննարկվեն տեղում, պատասխանները կստանաք։ Հիմա հանպատրաստից ասել, թե ձեր 20 կետից որն է փոփոխություն կրել, չեմ կարող»,- նշել է նա։

Խորհուրդը հուլիսի 12-ին սպասվող հանրահավաքի մասին հայտարարել էր հունիսի վերջին և Հայ Առաքելական եկեղեցուն, Կիլիկիայի կաթողիկոսարանին, սփյուռքի բոլոր կազմակերպություններին, Արցախի և Հայաստանի հասարակական կազմակերպություններին և քաղաքական ուժերին, արցախյան իշխանություններին և ամբողջ հայ ժողովրդին կոչ էր արել միավորվել արցախյան գաղափարի շուրջ և այդ հարցը դարձնել համահայկական օրակարգ։ Երևանի քաղաքապետարանը թույլտվություն չէր տվել արցախցիների հանրահավաքից հետո նախատեսված հնարավոր երթի և նստացույցի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+