Շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի դասական պարտիաներում Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը 1:1 հաշվով են ավարտել իրենց հանդիպումները, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Դանիելյանի մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Անտոանետա Ստեֆանովան էր, Մկրտչյանը մրցել է Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայայի հետ:
Հուլիսի 11-ին կանցկացվի արագ շախմատի թայ-բրեյք, որտեղ կորոշվի, թե ով կանցնի հաջորդ փուլ, հավելել են ֆեդերացիայից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







