Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:17

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հաճելի զրույց չի ունեցել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ. ԶԼՄ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հաճելի զրույց չի ունեցել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ. ԶԼՄ

Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՌԴ արտաքին գործերի նախարարությունում հաճելի զրույց չի ունեցել փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Թեև ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արսենյանին է փոխանցվել Ռուսաստանի շուրջ «կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու» անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը, սակայն, ըստ թերթի, նրա միջոցով ՀՀ իշխանություններին փոխանցել են՝ եթե կատարեն Արևմուտքի պահանջը, և հանրային մուլտիպլեքսից հեռացվեն ռուսական պետական հեռուստաալիքները, ապա կարող են բախվել տհաճ անակնկալների, հատկապես՝ տնտեսական սանկցիաների տեսքով։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) հայտարարել էր, որ Հայաստանում հեռարձակվող ռուսական մի շարք հաղորդումներ խախտում են ՀՀ օրենսդրությունը, «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։

2024-ի ապրիլի 10-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանիորեն խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը: Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին առաջարկել էր քննարկել ռուսական պետական ալիքների հասանելիության հարցը ՀՀ-ում:

Կարդացեք նաև՝

Մոսկվան մեկնաբանել է Կոպիրկինին՝ Կիսելյովի հաղորդումից հետո ՀՀ ԱԳՆ կանչելը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+