Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:58
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Փաշինյանն զգում է՝ փակուղին, որով տանում է ՀՀ-ն, նոր «զոհողություններ» է պահանջում. Զատուլին

Փաշինյանն զգում է՝ փակուղին, որով տանում է ՀՀ-ն, նոր «զոհողություններ» է պահանջում. Զատուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն զգում է՝ այն փակուղին, որով նա տանում է Հայաստանը և հայ ժողովրդին, պահանջում է նոր «զոհողություններ», Московский комсомолец-ին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

«Ակնհայտ է՝ հայ ժողովրդի գիտակցությունը շուռ տալու, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցելու, և Հայաստանի արտաքին կողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք փոխելու համար շատ բարձր գին պետք է վճարել։ Ընդ որում՝ այդ գինը մշտապես աճում է։ Պետք է զոհել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ որպես ավանդական պաշտպան և հովանավոր, հրաժարվել Հայաստանի հերոսական պատմությունից, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշողությունից։ Պետք է զոհել հայկական ավանդական կրոնը, հրաժարվել Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ հարգանքից»,- նշել է ռուս քաղաքական գործիչը։

Ինչ վերաբերում է մեկ տարի հետո՝ 2026թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Զատուլինը կարծում է՝ «Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ պարտվել»։

«Նա արդեն այնքան է «փայլել» իր գործունեությամբ, որ դժվար է պատկերացնել, թե կարող է հանգիստ ապրել Հայաստանում՝ «պլանտացիայի տիրոջ կյանքով»։ Եթե նա պարտվի, ապա իր ճակատագիրն ամենատարբեր կերպ կարող է զարգանալ։ Ունի ընդամենը երկու տարբերակ՝ կա՛մ փախչել, կա՛մ մինչև վերջ գնալ ընտրված ճանապարհով՝ ստեղծելով նոր ճգնաժամեր, ճնշելով նորանոր ընդդիմախոսների»,- շեշտել է նա։

Վարչապետը, ըստ հանձնաժողովի փոխնախագահի, մինչ օրս ներկայացնում էր իր պայքարն իբր «անցյալի մնացորդների» դեմ՝ ի դեմս ՀՀ նախկին նախագահների, սակայն հիմա իր քայլերով նա քաղաքականացնում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։

«Նիկոլն ամեն ինչ կանի, որպեսզի վերջինս չկարողանա դուրս գալ բանտից։ Այս պահին Կարապետյանը կալանավորված է երկու ամսով, բայց Փաշինյանը հաստատ կերկարացնի ժամկետը։ Նա փորձում է նախապես չեզոքացնել հնարավոր ընդդիմադիր դաշինքը։ Բայց Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, լայն տարածում ունի այն պատկերացումը, որ բանտից դուրս եկողը կարող է դառնալ նախագահ։ Կարապետյանն ինքն առաջ որևէ քաղաքական նպատակ Հայաստանում չէր դնում, բայց հիմա հանգամանքները նրան դարձնում են ընդդիմության ոչ ֆորմալ առաջնորդ։ Իսկ նրան անհնար է մեղադրել այն ամենում, ինչում Փաշինյանը մեղադրում է հին համակարգի ներկայացուցիչներին։ Ուստի մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք հետաքրքիր զարգացումների»,- ընդգծել է նա։

Խոսելով ամռանն սպասվող ներքաղաքական զարգացումների մասին՝ Զատուլինն ընդգծել է, որ «անմիջապես պայթյուն չի լինի»։

«Ամառը հեղաշրջումների ու հեղափոխությունների ժամանակը չէ»,- նկատել է նա:

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին՝ ի պաշտպանություն Կարապետյանի ակցիայի ժամանակ, փաստաբան Արամ Վարդևանյանն ընթերցել էր գործարարի ուղերձը, որտեղ նա կոչ էր արել միավորվել նոր քաղաքական ուժի շուրջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+