Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:34

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրի միջև բանակցությունների առաջին փուլը

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրի միջև բանակցությունների առաջին փուլը

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրի միջև բանակցությունների առաջին փուլը, հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ժնևում բանակցություններ է անցկացրել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իր գործընկերներ Յոհան Վադեպֆուլի, Դեյվիդ Լամի,  Ժան-Նոել Բարոյի և Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալլասի հետ՝ միջուկային խնդրի և Իրանի դեմ Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ:

Ըստ գործակալության՝ իրանական կողմն ընդգծել է, որ միայն ագրեսիան կանգնեցնելով կարելի է ազնիվ գործընթացի հիման վրա բացել դիվանագիտության ճանապարհը։

«Իրանը պատրաստ է դիտարկել դիվանագիտությունը, եթե ագրեսիան դադարի, իսկ ագրեսորը պատասխանատվության ենթարկվի իր հանցագործությունների համար: Այս կապակցությամբ հստակ հասկացրել եմ, որ Իրանի պաշտպանական հնարավորությունները քննարկման ենթակա չեն»,- բանակցություններից հետո հայտարարել է Արաղչին։

Իրանական բանակցային խումբը նաև նշել է, որ Իրանը չի լքել բանակցությունների սեղանը, և որ այդ բանակցությունները երկխոսության ավարտը չեն:

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարը հայտնել է, որ Ժնևում պայմանավորվել են շարունակել բանակցությունները, «քննարկել են ավելին, քան միջուկային խնդիրը»։

Իսրայելի և Իրանի միջև ութերորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։ Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+