Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:55

ՀՅԴ Հայ դատի ԿԽ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առթիվ

ՀՅԴ Հայ դատի ԿԽ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առթիվ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը խոր մտահոգություն է հայտնում տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Ադրբեջանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչությամբ, ասվում է Խորհրդի հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրանա-իսրայելական հակամարտության համատեքստում աշխարհաքաղաքական անկայունությունը խորացել է՝ ստեղծելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հավելյալ սպառնալիք, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը։

«Իսրայել-Իրան հակամարտության շարունակությունն ավելացնում է Հարավային Կովկասի անվտանգային բնապատկերի բարդությունը։ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը՝ արտերկրյա դաշնակիցների աջակցությամբ, մեծացնում է մտահոգությունը, որ Հայաստանը կարող է լինել թիրախ՝ տարածաշրջանային վերադասավորման անվան տակ»,- ասվում է հայտարարության մեջ։

ՀԴԿԽ-ն հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվելու է՝ «անկախ Հայաստանի կամքից»։

Հայ դատը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվի Հայաստանի դեմ հերթական ագրեսիան։

«Դիվանագիտական ճնշումներ ու կոնկրետ գործողություններ պետք է ձեռնարկվեն՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ Նույնանման դիմումներով հանդես գալու և դիվանագիտական ու ռազմաքաղաքական զսպման մեխանիզմների ապահովման կոչ ենք անում նաև ՀՀ իշխանություններին»,- շեշտել են Հայ դատից։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ Իսրայելի և Իրանի միջև լայնամասշտաբ ցամաքային պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից և հարվածել Հայաստանին, առաջին հերթին՝ Սյունիքի մարզի ուղղությամբ:

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը` Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+