Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:33

Փորձագետները հայտնել են Իրանում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին

Փորձագետները հայտնել են Իրանում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին

Փորձագետները հայտնել են Իրանում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով՝ Իրանը թուլացնելու նպատակով պետությունը ներսից պառակտելու փորձեր կարվեն, և դա կիրականացնեն Իրանի հյուսիս-արևմուտքում ապրող թյուրքախոսները։ 

«Պատահական չէ, որ այս օրերին թուրքական վերլուծական ու համացանցային տիրույթում արդեն սկսել են ակտիվորեն քննարկել Իրանի տարածքում ապրող թյուրքախոսների իրավունքների հարցը: Իրանը ներսից պառակտելու առաջնայնությունը «հատկացվում է» Իրանի հյուսիս-արևմուտքում ապրող թյուրքախոսներին, որոնց Բաքուն ու Անկարան կոչում են «հարավային ադրբեջանցիներ»: Սա նաև հակահայկական գործունեություն է»,- գրել է նա:

Գեղամյանը հավելել է՝ որքան Իրանի վրա բազմակողմանի ճնշումը խորանա, այդքան ակտիվանալու են թուրք-ադրբեջանական պանթյուրքական խմբերը, որոնք ներսից փորձելու են պառակտել ու քայքայել իրանական պետությունը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Իսրայելն իր նպատակաուղղված հարվածներով ցանկանում է Իրանին զրկել գիտնականներից, որոնք կարող են զարգացնել միջուկային տեխնոլոգիաներ, և դիվանագետներից, որոնք միջազգային հարթակներում պաշտպանում են պետության՝ միջուկային տեխնոլոգիաներ ունենալու իրավունքը։

«Իրան-Իսրայել պատերազմի ընթացքում իսրայելցիներն արդեն իսկ թիրախավորել և սպանել են մի շարք իրանցի ֆիզիկոս-գիտնականների։ Միջուկային ծրագիր ունենալու իրավունքը պաշտպանող հաջող դիվանագիտությունը ոչ պակաս կարևոր է, քան այդ ծրագիրը գիտականորեն առաջ մղելը»,- գրել է նա։

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+