«Վարը վարենկ» կրթամշակութային կազմակերպությունը հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում կանցկացնի հայ կնոջ կերպարին նվիրված միջոցառում:
«Այս մեծ հանդիպման առանցքում հայ կինն է` Մամիկը, ով ներկա կլինի ոչ թե որպես խորհրդանիշ, այլ` կենդանի մասնակից, արարող ուժ ու շարունակող շունչ»,- նշել են կազմակերպիչները:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ազգային պարեր ու երգեր, ինչպես նաև կլինի մոռացված արհեստների ու խաղերի բացահայտում: Մուտքն ազատ է: Մասնակիցների համար կկազմակերպվի տեղափոխում Երևան-Մեղրաձոր-Երևան երթուղով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







