Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:58

Նախագիծը կենթարկվի բովանդակային քննարկման․ պատգամավորը՝ գումարով զինծառայությունից ազատվելու նախագծի մասին

Նախագիծը կենթարկվի բովանդակային քննարկման․ պատգամավորը՝ գումարով զինծառայությունից ազատվելու նախագծի մասին

ԱԺ-ում գումարով զինծառայությունից ազատվելու նախագծի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ գիտական բովանդակային քննարկում է ունեցել, հայտնել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա նշել է, որ քննարկելու են նախագիծն ու հնարավորինս լավարկելու են։

«Եթե հասկանանք, որ մեր առջև դրված խնդիրներն արդեն լուծվում են, հանրային կոնսենսուսն արդեն կա, և այն բոլոր մտահոգությունները, որոնք հանրության մեջ են և մեր գործընկերներն ունեին, փարատված կլինեն, նախագիծը կգնա ընդունման ճանապարհով»,- ասել է նա։

Ըստ Խաչատրյանի՝  հիմնական տարընկալումն ու տարակարծությունը գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված։ Նա հավելել է, որ վստահ չէ՝ այս նստաշրջանում հարցը կքննարկվի՞, թե՞ ոչ։ «Դժվարություն կլինի, ուրեմն հրատապ ռեժիմով նիստ պետք գումարվի»։

Խաչատրյանն ընդգծել է, որ նախագծի ընդունումը կարող է բացասական ազդել ընտրություններում ՔՊ-ի վարկանիշի վրա, սակայն իշխող կուսակությունը կարևորում է ազգային անվտանգության հարցը, ինչպես նաև ի նպաստ բանակի ռեսուրսների ավելացմանը։

Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+