Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:57

Կառավարությունն ընդունել է զինծառայողների արձակուրդների ժամկետները երկարաձգելու նախագիծը

Կառավարությունն ընդունել է զինծառայողների արձակուրդների ժամկետները երկարաձգելու նախագիծը

Կառավարությունը մայիսի 29-ի նիստում հավանություն է տվել զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարաձգելու, ինչպես նաև սպաների բնակարանների ձեռքբերման կարգը փոխելու նախագծին:

«Գործող օրենսդրությամբ՝ 24 ամսվա ընթացքում շարքային կազմը 10, իսկ սերժանտական կազմն արձակուրդ է գնում 15 օրով։ Առաջարկվող փոփոխությամբ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա ընթացքում կունենան 30 օր, իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկվածները՝ 21 օր արձակուրդ»,- մանրամասնել է Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ շարքայիններին կթույլատրվի ևս երկու օր արձակուրդ՝ զինվորական երդման կապակցությամբ։

Անդրադառնալով նույն նախագծով նախատեսվող սպաների բնակարանների ձեռքբերման կարգը փոխելու դրույթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սպաներին իրենց իսկ նախընտրած բնակարանները ձեռքբերելու հնարավորություն կտրվի։

Նշենք, որ գործող կարգավորմամբ՝ զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են 75-80 քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց պատրաստի ծառայողական բնակարաններ Երևանում՝ վիճակահանության սկզբունքով։ Նախագծով գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինվում է պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությամբ։

«Այժմ կտանք քվոտան ու մեր երիտասարդ սպային կասենք՝ դուք ընտրեք։ Կարող է՝ մեկն ուզում է մարզում ընտրել բնակարանը, պտղատու այգի ունենալ»,- հավելել է Փաշինյանը։

Սարգսյանն ընդգծել է, որ նոր կարգավորմամբ՝ սպաներին ֆիքսված՝ 35 մլն դրամ սահմանաչափով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կտրվի և սպան կորոշի, թե Հայաստանի որ հատվածում է ուզում այն ձեռք բերել։

Զինծառայողների արձակուրդի տևողությունը երկարացնելու և սպաների համար բնակարան ձեռք բերելու կարգը փոխելու նախագիծը ՊՆ-ն առաջարկել էր 2025թ․ հունվարին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+