Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:38

Սահմանված ժամկետում Արցախի նախագահի նոր թեկնածու չի առաջադրվել․ ԶԼՄ

Սահմանված ժամկետում Արցախի նախագահի նոր թեկնածու չի առաջադրվել․ ԶԼՄ

Մայիսի 28-ին լրացել է Արցախի նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը, սակայն թեկնածու չի առաջադրվել, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով արցախյան իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Արցախի քաղաքական դասի վրա ՀՀ իշխանություններից մեծ ճնշումներ են գործադրվում։ Բացի այդ, Սամվել Բաբայանի թիմն է հրաժարվել նախնական պայմանավորվածությունից և ընտրությանը մասնակցելուց՝ վկայակոչելով ՀՀ իշխանությունների վերջին հայտարարությունները:

Այս ամենը հաշվի առնելով՝ միակ հավանական թեկնածու Սամվել Շահրամանյանը ևս երկմտում է, քանի որ եթե առաջադրվի, իսկ հետագայում Հայաստանի հետ ինչ-որ բան տեղի ունենա, «ողջ պատասխանատվությունն իր ուսերին է ընկնելու»։

Մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը, շաբաթներ առաջ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններով՝ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանին է վերապահված նախագահի ընտրությունը, համաձայն օրենքի՝ 7-օրյա ժամկետում թեկնածուներ պետք է առաջադրվեն, ևս երեք օր էլ սահմանված է նախագահի թեկնածուների ընտրության նպատակով նիստ հրավիրելու համար։

Արցախի ներկայացուց­չությու­նում ապրիլի 21-ին ավելի քան երկու ժամ փակ քննարկում էր տեղի ունեցել Արցախի նախագահ Շահրամանյանի, պետնախարարի և արցախցի ակտիվիստների մասնակցությամբ։ Քննարկման թեմաներից մեկն Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումն էր։ Նոր Սահմանադրությամբ՝ նախագահին պետք է ընտրի Արցախի խորհրդարանը, քանի որ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+