Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:16

Telegram-ը 2024-ի արդյունքներով առաջին անգամ շահույթ է ունեցել՝ եկամուտն ավելացնելով 4 անգամ. ԶԼՄ

Telegram-ը 2024-ի արդյունքներով առաջին անգամ շահույթ է ունեցել՝ եկամուտն ավելացնելով 4 անգամ. ԶԼՄ

Telegram հավելվածը 2024 թվականի արդյունքներով առաջին անգամ շահույթ է ստացել՝ վաստակելով 540 միլիոն դոլար և ավելացնելով եկամուտները 4 անգամ, տեղեկացնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ընկերության ներդրողներին ներկայացված շնորհանդեսից պարզ է դառնում, որ 2024 թվականին հաղորդագրությունների և սոցիալական մեդիայի հավելվածի եկամուտները հասել են 1,4 միլիարդ դոլարի, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 2023-ին, դրանք կազմել էին ընդամենը 343 միլիոն դոլար։

Եկամուտների շուրջ կեսն ստացվել է, այսպես կոչված, «գործընկերությունների և էկոհամակարգերի» միջոցով, ևս 292 միլիոն դոլար՝ պրեմիում բաժանորդագրություններից, իսկ 250 միլիոն դոլար՝ գովազդից։

Նախորդ՝ 2023 թվականին, ընկերությունը 173 միլիոն դոլար վնաս էր ունեցել։

Telegram-ը հավակնում է 2025 թվականին ունենալ 2 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը 46%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը 2024-ին ձերբակալվել էր Փարիզի օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նշվում է, որ նրա ձերբակալությունը չի ազդել հավելվածի գործունեության վրա, մասնավորապես՝ ընկերության հաշվեկշռում գտնվող կրիպտոարժույթների արժեքի աճի շնորհիվ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+