Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:09

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ստորագրել միջուկային համաձայնագիրը պայմանով. Խամենեի խորհրդական

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ստորագրել միջուկային համաձայնագիրը պայմանով. Խամենեի խորհրդական
Իրանը պատրաստ է ստորագրել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց, սակայն որոշակի պայմաններով, հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր քաղաքական և ռազմական խորհրդական Ալի Շամխանին։

Շամխանիի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է պարտավորվել երբեք չարտադրել միջուկային զենք և ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության համար, սակայն Իսլամական Հանրապետությունը շարունակելու է հարստացնել ուրանը ցածր մակարդակի քաղաքացիական նպատակներով։ Միևնույն ժամանակ, Իրանը թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել այդ գործընթացը՝ փոխարենը պահանջելով իր դեմ կիրառված բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացում։

Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին, 26-ին և մայիսի 12-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ էին անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով:

Թրամփը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+