Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:47

Կապանի քաղաքապետը կբողոքարկի ԿԿՀ վարույթով 300 000 դրամի տուգանքը

Կապանի քաղաքապետը կբողոքարկի ԿԿՀ վարույթով 300 000 դրամի տուգանքը

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը կբողոքարկի Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթով իր հանդեպ կիրառված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի (300 000 դրամ) չափով տուգանքը, Armenia Today-ին հայտնեց ինքը՝ Փարսյանը։

Նա ասաց, որ վարչական դատարանում տուգանքը կբողոքարկեն սահմանված ժամկետներում, սակայն կոնկրետ երբ՝ չնշեց: Փարսյանը նաև տեղեկացրեց, որ դատարանի որոշման մասին ծանուցվել է մոտ 2 ամիս առաջ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել Փարսյանի նկատմամբ։ Հանձնաժողովը պարզել էր, որ նա 2024 թվականի մայիսի 14-ին Կապանի համայնքապետարանի կարիքների համար կնքել է մեքենաների տեխսպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր «Գրիգ Բիզնես» ՍՊ ընկերության հետ, որի 100% բաժնեմասնակիցը վերջինիս փոխկապակցված անձ է՝ եղբայրը՝ Գրիգոր Փարսյանը։

Վարույթի համաձայն՝ համայնքապետը կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման։ Նշվում է, որ համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դրա վերաբերյալ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերևույթ խախտում։

2024 թվականի սեպտեմբերի 24-ին ԶԼՄ-ն տեղեկացրել էր, որ իրավապահները Կապանի քաղաքապետարանից առգրավել էին քաղաքապետարանի և քաղաքապետի հոր՝ «Նորոգշինի» ընկերության սուբվենցիաների հետ կապված ֆինանսական փաստաթղթերը։ Ուժայինների գործողությունները թերթը բացատրել էր Սյունիքում «ջերմ ընդունելությամբ», որը Փարսյանը դրանից մի քանի ամիս առաջ ցուցաբերել էր ընդդիմության առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+