Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:13

Ավստրալիայում հայկական ծագմամբ երկու պատգամավոր կանցնի դաշնային խորհրդարան

Ավստրալիայում հայկական ծագմամբ երկու պատգամավոր կանցնի դաշնային խորհրդարան

Հայկական ծագմամբ երկու ավստրալացի՝ Ժիզել Կապտերյանը և Թիմ Ուիլսոնը, 2025 թվականի ընտրություններից հետո կանցնեն Ավստրալիայի դաշնային խորհրդարան, հայտնում է 301-ը։

Կապտերյանը փոքր տարբերությամբ հաղթանակ է տարել Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող Բրեդֆիլդ շրջանում՝ ավելի քան 200 ձայնով առաջ անցնելով անկախ թեկնածու Նիկոլետ Բոելից։

Նշվում է, որ մեկ այլ առանցքային մրցակցությունում Ուիլսոնը 1362 ձայնով առաջ է անցնել անկախ թեկնածու Զոի Դանիելից, իսկ փոստային քվեարկության արդյունքները մեծապես փոխվել են նրա օգտին: Նրա առաջադրվելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2024 թվականի փետրվարին։

Կապտերյանի հայկական ծագումը կենտրոնական դեր է խաղում նրա ինքնության և քաղաքական ուղու մեջ։ Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհի է, ովքեր ապաստան են գտել Երուսաղեմում նախքան նրա ծնողների Սիդնեյ տեղափոխվելը։ Նա ծնվել և մեծացել է Հյուսիսային Ուիլոուբիում:

Խորապես ներգրավված լինելով հայ-ավստրալական համայնքում՝ Կապտերյանն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի վարչության անդամ էր և գլխավորում էր ավստրալացի քաղաքական գործիչների պատվիրակությունը, որը 2023 թվականին այցելել էր Հայաստան՝ արցախցի փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նա շարունակում է հանդես գալ Հայոց ցեղասպանության ճանաչման և Ավստրալիայի ու Հայաստանի միջև կապերի ամրապնդման օգտին:

Ուիլսոնի մորական կողմի պապը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է և ոգեշնչման աղբյուր է դարձել նրա համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+