Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:30

«Հիասթափված եմ, պետք է գնա», «ոչ մի շարժում հիմա չի հաջողի»․ քաղաքացիները՝ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնության մասին

«Հիասթափված եմ, պետք է գնա», «ոչ մի շարժում հիմա չի հաջողի»․ քաղաքացիները՝ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնության մասին

«Արթուն ենք» շարժումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նպատակով պատգամավորներին, այդ թվում՝ իշխանական, նամակներ է ուղարկել: Խորհրդարանում Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը քննարկման դնելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն: Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը, միասին ունեն 34 պատգամավոր: «Պատիվ ունեմ»-ի վեց պատգամավոր պատրաստ է նախաձեռնել այդ գործընթացը: «Հայաստան» խմբակցությունն այս պահին դա իրատեսական չի համարում:

Armenia Today-ի նկարահանող խումբը երևանցիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են վերաբերվում այս ծրագրերին և հավատո՞ւմ են արդյոք նախաձեռնության հաջողությանը:

Հարցման մասնակիցների մի մասը կողմ էր նախաձեռնությանը, մյուսը չէր հետաքրքրվում քաղաքականությամբ:

«Մեկ տարի հետո ընտրություններ տեղի կունենան, ամեն մարդ իր կարծիքն այդ ժամանակ կարտահայտի։ Կարծում եմ՝ փողոց դուրս գալու կարիք չկա»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Որոշ քաղաքացիների կարծիքով՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության՝ իմփիչմենթի կարիք չկա։ Նրանք կասկած են հայտնել, որ իշխանափոխությունը կարող է դրական արդյունքի բերել:

«Իրենից լա՞վը պետք է գա։ Ինչ պետք է անի։ Մենք մեր երկիրը չենք սիրում, երբ նման քայլերի ենք գնում»,- նշել է քաղաքացիներից մեկը:

Հարցման այն մասնակիցները, որոնք աջակցում են վարչապետին, վստահ են, որ Փաշինյանին չպետք է խանգարել, և որ նրա «անհաջողությունների պատճառը նրա հասցեին մշտական քննադատություններն են»:

«Այդ մարդն անում է՝ ինչ կարողանում է։ Մենք էլ խանգարում ենք, կռկռում ենք, նավսում ենք։ Մեզ հարկավոր է լինել լավ քաղաքացի»,- ասել է մեկ այլ քաղաքացի:

Քաղաքացիներից մեկն էլ նշել է. «Փաշինյանը լավն է, որ չխանգարեն՝ լավ կլինի»։

Մի կնոջ խոսքով՝ «Փաշինյանն ազնիվ է, ժողովուրդն է վատը»։

Մեկ այլ մասնակից էլ հույս է կապում գործընթացը շրջանառության մեծ դրած քաղաքական ուժերի հետ և կարծում է, որ նրանք կհաջողեն։ Քաղաքացիներից մեկն էլ նշել է, որ հիասթափված է քաղաքական ուժերից, այդ թվում՝ Փաշինյանից։ Մի տղամարդ էլ կարծում է, որ իմփիչմենթի միջոցով հնարավոր չէ հեռացնել Փաշինյանին, քանի որ նա «իր ձեռքին է կենտրոնացրել ուժային կառույցները»։

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+