Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:20

Ռուսաստանում նեոնացիստների հարձակման հետևանքով բռնկված հրդեհից Հայաստանի քաղաքացի է զոհվել

Ռուսաստանում նեոնացիստների հարձակման հետևանքով բռնկված հրդեհից Հայաստանի քաղաքացի է զոհվել

Ռուսաստանում՝ Լենինգրադի մարզում, մայիսի 4-ին նեոնացիստական «Ռուսական համայնք» շարժման անդամները ներխուժել են Վսևոլոժսկ քաղաքի բնակարաններից մեկը։ Տեղական մի շարք լրատվամիջոցների և Տելեգրամ ալիքների հաղորդմամբ՝ բնակարանում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում զոհվել է Հայաստանի 37-ամյա քաղաքացի։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում։ Հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ պատուհանի տակ՝ 24-ամյա աղջիկ՝ ծանր վիճակում։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել է «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով, որն սպանություն չի որակավորվում:

«Ֆոնտանկա» Տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ դեպքի օրը բնակարան են ներխուժել «Ռուսական համայնքի» անդամները։ Այդ մասին պատմել է բնակարանի սեփականատերը։ Նրա խոսքով՝ անհայտ անձինք, ներկայանալով ոստիկաններ, կոտրել են դուռը, գազ ցողել և էլեկտրաշոկեր կիրառել ներսում գտնվող տղամարդու նկատմամբ։ Երբ բնակարանի սեփականատերը հասել է դեպքի վայր, աստիճանավանդակում տեսել է սև հագուստով, դիմակներով և «Ռուսական համայնքի» խորհրդանիշներով մի խումբ տղամարդկանց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+