Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:05

Ինչպե՞ս են տեսնում քաղաքացիները Փաշինյանի հեռացումը, ի՞նչ կարծիք ունեն իմփիչմենթի մասին․ հարցում

Ինչպե՞ս են տեսնում քաղաքացիները Փաշինյանի հեռացումը, ի՞նչ կարծիք ունեն իմփիչմենթի մասին․ հարցում

Հայաստանի 1101 քաղաքացիների 30%-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությունն ընդհանրապես բացասական է համարել, լիովին դրական կարծիք ունի 21%-ը, այդ մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից ապրիլի 29-ից մայիսի 2-ն անցկացված հարցման արդյունքները։

Նախաձեռնությունն ավելի շուտ դրական է գնահատել 17%-ը, ավելի շուտ բացասական՝ շուրջ 14%-ը։

Փաշինյանի հեռացման ամենաարդյունավետ միջոցը, ըստ հարցմանը մասնակցած քաղաքացիների 35,4%-ի, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Նրանց 29,8%-ը նշել է հրաժարականի, 5%-ն՝ իմփիչմենթի, շուրջ 10%-ը՝ փողոցային ճնշման անհրաժեշտության մասին, իսկ 16,9%-ի կարծիքով՝ Փաշինյանը չպետք է հեռանա։

Քաղաքացիները պատասխանել են նաև հարցին, թե ո՞ր քաղաքական ուժին, թեկնածուին կընտրեին, եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ։

Նրանց մեծամասնությունը՝ 23,7%-ը, նշել է, որ չէր մասնակցի ընտրություններին, 18,5%-ը դժվարացել է պատասխանել հարցին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել 11,5%-ը, «Հայաստան դաշինքի» և դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 8%-ը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քաղաքացիների 3,7%-ն է պատրաստ քվեարկել, ԲՀԿ-ի՝ 3,2%-ը։

Առաջին հնգյակը եզրափակել է Վարդան Ղուկասյանի ղեկավարած ԴՕԿ կուսակցությունը՝ 2,9%-ով, 6-րդ տեղում ՀՅԴ-ն է՝ 2,2%-ով։ Ամենացածր՝ 0,3%-ն ստացել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունը։

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի առաջարկով։ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանն ու Գեղամ Նազարյանն Armenia Today-ին հայտնել էին, որ չեն մասնակցի այս գործընթացին։ «Հայաստան» դաշինքն առաջարկել էր իմփիչմենթի համար փողոցային ճնշում ապահովել։ Նախաձեռնության համահեղինակ Նարեկ Մալյանը տեղեկացրել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առանց որևէ նախապայմանի իր 6 ստորագրությամբ կմասնակցի Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+