Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան շրջվել և հայտնվել ճանփեզրին, ինչի հետևանքով 7 մարդ է տուժել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ին։ Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և 6 ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







