Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:47

Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար դատաբժշկի այց չի կազմակերպվել ԲԿ․ փաստաբան

Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար դատաբժշկի այց չի կազմակերպվել ԲԿ․ փաստաբան

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ ծեծից տուժած և ԲԿ-ում բուժում ստացող ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու նպատակով դատաբժշկի այց չի կազմակերպվել, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

Նրա խոսքով՝ այդ հանգամանքով պայմանավորված` այսօր պաշտպանության կողմն է հանդես եկել համապատասխան միջնորդությամբ։

«Չախոյանի նկատմամբ փորձաքննության իրականացման հապաղումը կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս ստացած վնասվածքների իմաստով ճիշտ հետևությունների հանգելու, օբյեկտիվ եզրակացություն կայացնելու համար, ինչն էական նշանակություն կարող է ունենալ Նոր Նորքի թաղապետի ու իր հանցակիցների իրականացրած գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու կապակցությամբ»,- շեշտել է փաստաբանը։

Նա հավելել է, որ քննիչի կողմից իրավացիորեն կայացվել էր Չախոյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշում, որը, սակայն, անհնարին է, քանի որ ըստ բժիշկների` Չախոյանը դեռ պետք է շարունակի ստանալ համապատասխան բուժում և քանի դեռ դուրս չի գրվել ԲԿ-ից, չի կարող այցելել դատաբժշկի` փորձաքննության ենթարկվելու։

Ապրիլի 29-ին Չախոյանը հայտարարել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն սպառնացել, հայհոյել է իրեն և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Վերջիններս թաղապետի նկարի վրա հեղուկ էին լցրել։ Չախոյանն ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով:

Ապրիլի 30-ին, երբ Չախոյանն այցելել էր թաղապետարան, ծեծկռտուք էր տեղի ունեցել վարչական շրջանի ղեկավարի, նրա աջակիցների և Չախոյանի միջև, որից հետո վերջինիս ոստիկանությունից վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետ մեղադրանք առաջադրել։

ՔԿ խոսնակը մայիսի 1-ին տեղեկացրել էր, որ ապրիլի 29-ին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2 անձի նկատմամբ։ Ապրիլի 30-ի դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի նկատմամբ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ ԶԼՄ-ները գրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև Տեր-Մարգարյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+