Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:16

Զիջումների ֆոնին Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում․ Քոչարյան

Զիջումների ֆոնին Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում․ Քոչարյան

Հայաստանի իշխանությունների կողմից Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում զիջումների ֆոնին, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմում պարտվելուց հետո, այս պարտությունը անընդհատ վերածում են զիջումների գործընթացի։

«Ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե նաև այս ֆոնի վրա Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ շատերի կողմից»,- ընդգծել է Քոչարյանը։

Նախկին նախագահը հրաժարվել է մեկնաբանել իշխանության այն դիրքորոշումը, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ։

«Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնող հենց ես եմ եղել և իմ ժամանակաշրջանում ամենից մեծ քանակով երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մարդիկ, ովքեր մատը մատին չեն տվել այս հարցերի համար հիմար-հիմար դուրս են տալիս, պատրաստ չեմ մեկնաբանել դա»,- եզրափակել է Քոչարյանը։

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշում է 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։

Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+