Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:35

Սնանկացնելու նպատակ չի հետապնդում․ ԱՆ պարզաբանումը՝ վարչական ակտերը բողոքարկելու մասին

Սնանկացնելու նպատակ չի հետապնդում․ ԱՆ պարզաբանումը՝ վարչական ակտերը բողոքարկելու մասին
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը որևէ կերպ նպատակ չի հետապնդում ստիպել տնտեսվարողներին վճարել վարչական ակտերով սահմանված տուգանքները և հետո միայն դիմել դատարան կամ սնանկացնել տնտեսվարողներին։

Գերատեսչությունը պարզաբանմամբ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն նշում է, որ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

«Այլ կերպ, վարչական ակտը դատարան բողոքարկվելուց հետո դեռևս չի համարվում անբողոքարկելի և կատարման ենթակա, քանի դեռ չի կայացվել այդ վեճով վերջնական դատական ակտ: Ըստ այդմ՝ այն հայտարարությունները, թե նախարարությունը կամ կառավարությունը նպատակ են հետապնդում պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Նախարարությունը մանրամասնում է, որ նախագծով որոշման կարող է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Դա թույլ է տալիս միջնորդել և դատարանին խնդրել վարչական ակտի կատարումը կասեցնել մինչև վերջնական դատական ակտի կայացումը: 

Այսինքն՝ ըստ ԱՆ-ի՝ փոփոխությունը վերաբերվում է վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին, այլ ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը:

«Առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում ևս քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկելու վարչական ակտերը, միայն տարբերությունն այն է լինելու, որ ըստ անհրաժեշտության իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի, թե ինչո՞ւ պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի և ի՞նչ հետևանքներ կարող են իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի»,- հայտնում է ԱՆ-ն։

Ըստ նախարարության՝ այս նախագծի նպատակն է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին և տնտեսվարողներին այն անբարեխիղճ անձանցից, որոնց գործողությունների արդյունքում վտանգվում են հանրության շահերը:

«Փոփոխությունների արդյունքում պետության վարչական միջամտությունը կլինի առավել արդյունավետ։ Վարչարարության հասցեատեր անձինք իրավական հնարավորություն կունենան միջնորդելու դատարանին, որպեսզի վերջինս որոշի կասեցնել կամ չկասեցնել վարչական ակտի գործողությունը՝ հիմնվելով օբյեկտիվ հանգամանքների վրա և կայացնելով անաչառ որոշում, ինչն էլ կարող է լինել այն երաշխիքը, որ հավասարակշռվեն բոլոր կողմերի իրավունքները»,- ասվում է հաղորդագրությունում:
 
Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը ներկայումս քննարկման փուլում է և դեռևս պաշտոնապես չի ընդունվել։ 
 
Մարտի 11-ին տարածած հայտարարության մեջ «Մանթաշյանց» գործարար ակումբը քննադատել էր օրինագիծը, որն այլևս ավտոմատ կերպով չէր կասեցնի վիճարկվող ակտը՝ բողոքարկման հայց ներկայացնելով։ Գործարարները պնդում են, որ եթե նախագիծն ընդունվի, 80% դեպքերում, երբ ձեռնարկատերերը վարչական պատասխանատվության են ենթարկվում Պետական ​​եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից, նրանք անհիմն կերպով կզրկվեն իրենց տնտեսական ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունից ավելի քան երկու տարի։
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+