Երևանում Nissan Tiida-ի 23-ամյա վարորդ Դավիթ Ա.-ն Էրեբունի սգո սրահի մոտ բախվել է էլեկտրական սյանը և տեղում մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ավտովթարը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, Խաղաղ Դոնի փողոցում։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







