Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:17

Կապանում բացվել է Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն

Կապանում բացվել է Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն

Սյունիքի մարզի Կապան քաղաքում պաշտոնապես իր դռներն է բացել Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնը, հայտնում է Կապանի համայնքապետարանը։

Կենտրոնի բացմանը ներկա էին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Սյունիքի մարզպետի աշխատակազմի, ԶՊՄ կոմբինատի ներկայացուցիչներ, Կապան համայնքի ավագանու անդամներ, հյուրեր։

Փարսյանը, ընդգծելով կենտրոնի կարևորությունը, վստահություն է հայտնել, որ այն իր գործունեությամբ խթանելու է ֆրանսերեն լեզվի ուսուցման ու տարածմանը, ինչպես նաև ֆրանսիական հարուստ գրականությանն ու մշակույթին հաղորդակից լինելուն:

«Հայերը ֆրանսիացիների հետ կապված են պատմության խորքից եկող բարեկամությամբ, որը հիմնված է համընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Այսօր ուրախությամբ եմ արձանագրում, որ այդ հարաբերությունները չեն սահմանափակվել միայն պետական մակարդակով, այլ դրսևորվել են նաև մեր համայնքների միջև համագործակցությամբ, որը մեզ համար չափազանց արժեքավոր է»,- ասել է նա։

Պերդրիոն, իր հերթին, հույս է հայտնել, որ կենտրոնը կդառնա նոր հնարավորությունների, շփման և առաջընթացի վայր։ «Թող այն լինի մեր բարեկամության արտահայտությունը, մի կամուրջ, որը կապում է մեր պատմություններն ու մեր ապագան»,- նշել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+