Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:41

Դատարանը 10 մլն գրավի դիմաց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ազատ արձակելու վճիռ կայացրեց

Դատարանը 10 մլն գրավի դիմաց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ազատ արձակելու վճիռ կայացրեց

Դատարանը փետրվարի 18-ի նիստում 10 մլն դրամ գրավի դիմաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ազատ արձակելու վճիռ կայացրեց։

Պաշտպանական կողմը դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 14-ին՝ ժամը 14։40-ին։

Հունվարի 4-ին Խաչատրյանի պաշտպանները հայտնել էին նրա ձերբակալման մասին։ Նրանք տեղեկացրել էին, որ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Հունվարի 5-ին փաստաբանները տեղեկացրել էին, որ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։ Նույն օրը Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Խաչատրյանի անփույթ վերաբերմունքը 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր հետևանքներ էր առաջացրել, այդ թվում՝ հակառակորդը առանց խոչընդոտի տիրացել էր ռազմավարական բարձունքի:

Խաչատրյանին  կալանավորել էին 2024-ի հունվարի 15-ին՝ Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպին մասնակցելու կասկածանքով։ Դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցվել Քրեական օրենսգրքի խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն կրելու և զենքի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով։ 2024-ի մարտի 4-ին դատարանը Խաչատրյանի կալանքը փոխարինել էր երկրից չհեռանալու մասին արգելքով։ Նրա նկատմամբ կիրառվել էր 5 մլն դրամ գրավ։

Խաչատրյանը պաշտոնանկ էր արվել 2020 թվականի հունիսի 15-ին։ 2021 թվականի մարտի 24-ին պաշտոնը վերականգնելու պահանջով նա հայց էր ներկայացրել այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի դեմ։ Վարչական դատարանը, սակայն, մերժել էր հայցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+