Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:59

«Չի վաճառվում»․ OpenAI-ը գնելու Մասկի առաջարկը մերժվել է

«Չի վաճառվում»․ OpenAI-ը գնելու Մասկի առաջարկը մերժվել է

Միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած համընկերության կողմից OpenAI-ը 97,4 միլիարդ դոլարով գնելու առաջարկն ուրբաթ օրը մերժվել է, հայտնում է Reuters-ը։

OpenAI-ի խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորը նշել է, որ ստարտափը չի վաճառվում և որ ապագա ցանկացած հայտ կհամարվի անբարեխիղճ։ 

«OpenAI-ը չի վաճառվում, և խորհուրդը միաձայն մերժել է պարոն Մասկի մրցակցությունը խաթարելու վերջին փորձը: OpenAI-ի ցանկացած հնարավոր վերակազմավորում կուժեղացնի մեր ոչ առևտրային առաքելությունը՝ ապահովելու համար, որպեսզի AI-ն օգուտ բերի ողջ մարդկությանը»,- ասել է Թեյլորը X-ում հրապարակված հայտարարության մեջ:

Մասկը լքել էր ընկերությունը, որը նա հիմնել էր ներկայիս գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի հետ և դրանից հետո քննադատել էր այն իր սկզբնական՝ ոչ առևտրային առաքելությունից հրաժարվելու համար: Մասկի փաստաբան Մարկ Տոբերոֆն ասել է, որ OpenAI-ը վաճառում է շահույթ հետապնդող ստորաբաժանման վերահսկողությունը, և որ գործարքը «կհարստացնի խորհրդի առանձին անդամներին, այլ ոչ թե բարեգործությանը»:

Դեկտեմբերին OpenAI-ը հայտարարել էր հանրային շահերի կորպորացիա ստեղծելու ծրագրերի մասին՝ ավելի շատ կապիտալ ներգրավելու և իր ներկայիս ոչ առևտրային կարգավիճակի հետ կապված սահմանափակումները վերացնելու համար:

Սեմ Ալթմանը երկուշաբթի մերժել էր կոնսորցիումի առաջարկը՝ տեղադրելով «Ոչ, շնորհակալություն» կարճ նամակը X-ում: Մասկը պատասխանել էր նրան՝ անվանելով «խարդախ»: Հաջորդ օրը Axios-ին տված հարցազրույցում Ալթմանը կրկնել էր, որ OpenAI-ը չի վաճառվում։

Ալթմանի և Մասկի միջև դիմակայությունը շարունակվում է արդեն մի քանի տարի։ 2019 թվականին Մասկի հեռանալուց հետո OpenAI-ն ստեղծել է առևտրային մի խումբ, որը միլիարդավոր դոլարների ներդրումներ է ներգրավել՝ հարուցելով մեղադրանքներ, որ Մասկը դավաճանել է ընկերության սկզբնական առաքելությունը։ Նախորդ տարվա օգոստոսին Մասկը դատական ​​հայց էր ներկայացրել Ալթմանի, OpenAI-ի և ընկերության խոշորագույն ներդրողի՝ Microsoft-ի դեմ՝ մեղադրելով նրանց պայմանագրի խախտման մեջ: Նոյեմբերին նա Դաշնային դատարանին խնդրել էր արգելափակել OpenAI-ի անցումը կոմերցիոն մոդելի:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+