Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:25

Իրավապահները կալանավորել են 148 փաթեթ թմրադեղ իրացնող 32-ամյա երիտասարդին․ ՆԳՆ

Իրավապահները կալանավորել են 148 փաթեթ թմրադեղ իրացնող 32-ամյա երիտասարդին․ ՆԳՆ

Իրավապահները կալանավորել են 148 փաթեթ թմրադեղ իրացնելու փորձ կատարած 32-ամյա երիտասարդին, հայտնել է ՆԳՆ-ն։

Ըստ հրապարակման՝ ոստիկանությունը տեղեկացել է, որ Մեծ Մանթաշ գյուղում հաշվառված տղամարդը ձեռք է բերել մեծ քանակի թմրամիջոց և «Տելեգրամ» հավելվածի միջոցով փորձում է իրացնել: Նա իր վարած ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայով հայտնաբերվել է Մալիշկա գյուղում և նկատելով ոստիկանության ծառայողներին` մեքենայով դիմել է փախուստի:

ՆԳՆ տեղեկությամբ՝ Արենի գյուղի մոտ տղամարդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից նետել է մի քանի փաթեթ: Փախուստի ընթացքում նախ մեքենայով հարվածել է ոստիկանների վարած մեքենային, ապա հետընթաց կատարելով՝ մեկ այլ մեքենայի:

Նա խոստովանել է, որ թաքստոցից վերցրել է հաշիշի յուղ հավելած մարիխուանայի 148 փաթեթ, որոնցից մոտ 10-ը տեղադրել է Վայոց ձորի մարզի տարբեր տարածքներում՝ յուրաքանչյուրի համար ստանալով 10 դոլար, ևս մի քանի փաթեթ նետել է հետապնդման ժամանակ, իսկ մնացածը պոլիէթիլենային տոպարկով գտնվում է մեքենայի մեջ, պարզաբանել է ՆԳՆ-ն։

Ըստ հայտարարության՝ մեքենայում հայտնաբերվել է թմրանյութի 120 փաթեթ: Հայտնաբերվել է նաև հետապնդման ընթացքում նետած 11 փաթեթը, ևս 7 փաթեթ հայտնաբերվել է թաքստոցներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+