Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:01

«Պետք էր պայքարել մինչև վերջ» և «Դուք նսեմացնում եք հերոսական պայքարը». հակասություն՝ ՀՀ ԱԺ նախագահի և Արցախի նախագահի միջև

«Պետք էր պայքարել մինչև վերջ» և «Դուք նսեմացնում եք հերոսական պայքարը». հակասություն՝ ՀՀ ԱԺ նախագահի և Արցախի նախագահի միջև

Պետք էր մնալ Արցախում և պայքարել մինչև վերջ․ Ալեն Սիմոնյան

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ արցախահայությունը կարող էր մնալ ԼՂ-ում և պայքարել մինչև վերջ։ Նա այսպես էր պատասխանել արցախցիների՝ հայրենիք հնարավոր վերադարձի մասին լրագրողի հարցին։ «Երբ ապահով լինի, Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ, կբարձրացվի այդ (հայերի՝ Արցախ վերադարձի- խմբ․) հարցը»,- ասել էր ԱԺ նախագահը։

Նույն օրը Սիմոնյանը հավելել էր, որ ադրբեջանական զորքերի հարձակման ժամանակ արցախցիները զանգահարել էին Հայաստանի իշխանություններին և խնդրել բացել սահմանները, որպեսզի ժողովուրդը կարողանա դուրս գալ։ Սիմոնյանը պնդել էր, որ նման խնդրանքներին իրենք պատասխանել են՝ «Ինչպե՞ս կարող է զինվորը շարունակել կռվել, եթե ժողովուրդը լքում է հողը», սակայն Արցախից ասել են՝ «Չէ-չէ, բացեք սահմանները, մենք դուրս ենք գալիս, մենք այստեղ չենք մնա»։

Երկար շրջափակումից հետո փորձում են նսեմացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարը. Սամվել Շահրամանյան

Փետրվարի 12-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դատապարտել է Սիմոնյանի խոսքերը և նրան կոչ արել ներողություն խնդրել Արցախի ժողովրդից։ Նա ընդգծել է, որ արցախցի յուրաքանչյուր բնակիչ արել է ամեն ինչ, որպեսզի շարունակի ապրել իր պատմական հայրենիքում։

Շահրամանյանը թող ասի, թե ինչպե՞ս է կարողացել հեռանալ Արցախից․ Ալեն Սիմոնյան

Սրան ի պատասխան՝ ԱԺ նախագահը Շահրամյանին կոչ է արել պատմել, թե ինչպե՞ս է նրան հաջողվել «ախռաննիկներով շրջապատված»՝ հեռանալ Արցախից, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել։

Մենք գործ ունենք տիեզերական մակարդակի ստորության և ցինիզմի հետ․ Արցախի ՄԻՊ

Փետրվարի 11-ին Սիմոնյանի հայտարարությունը քննադատել էր նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ այն անվանելով «տիեզերական մակարդակի ստորություն»։ Նա հիշել էր Արցախի ժողովրդի պայքարն ու անձնվիրությունը 2023 թվականի սեպտեմբերին հանրապետության 10-ամսյա շրջափակումից հետո Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի ժամանակ։

Իշխանությունները նման հայտարարություններով պառակտում են հասարակությունը և քաոս են ստեղծում․ Արման Թաթոյան

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը որակել է որպես ապացույց, որ իշխանություններն են պառակտում և ատելություն սերմանում հասարակության մեջ։ Ըստ նրա՝ այս կերպ ստեղծված քաոսը դարձել է «Քաղաքացիական պայմանագրի»՝ իշխանությունը պահպանելու երաշխիք։ «ՔՊ-ն սրանով է սնվում, և դա նրան ուժ է տալիս, ինչպես Ադրբեջանի իշխանությունների ուժի աղբյուրը թշնամանքն է հայերի նկատմամբ»,- նշել է Թաթոյանը։

Արցախյան կողմի կորուստները 2023 թվականի սեպտեմբերին

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, որից 25-ը՝ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 5 անչափահաս։ Մարտերի ընթացքում վիրավորվել է 244 մարդ, որոնցից մոտ 80-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 10 անչափահաս։ 20 մարդ անհետ կորել է, որոնցից 5-ը խաղաղ բնակիչներ են։ Այս իրադարձություններից հետո ավելի քան 100 հազար հայեր ստիպված Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել էին Հայաստան։

Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+