Հայաստանի մարզերում փետրվարի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-6 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև -1-ից -3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից -5 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-ից 3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 2-6 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան, հովտային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 4 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 2-5 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 4-7 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 4-6 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -2-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-6 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-9 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -2-ից 3 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2-ից -5 աստիճան։
Արցախում փետրվարի 11-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև 3 աստիճան Ցելսիուս, երեկոյան կդիտվի -1 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







