Հայաստանի մարզերում փետրվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8-10 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև 1-3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից 5 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-8 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -2-ից 3 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-10 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան, հովտային շրջաններում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 6-10 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 9-11 աստիճան։
Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 8-11 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան, լեռնային շրջաններում՝ -3-ից 1 աստիճան։
Արցախում փետրվարի 4-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 5 աստիճան: Քամին հարավային է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







