Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:37

Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է ՌԴ-ում «Ջերմուկ գրուպի» դեմ ներկայացված հայցին

Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է ՌԴ-ում «Ջերմուկ գրուպի» դեմ ներկայացված հայցին

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է 2024 թվականի փետրվարի 12-ին ՌԴ Վլադիկավկազ քաղաքում թունավորումից մահացած ռուս գործարար Օլեգ Գուսովի ընտանիքի կողմից հայկական «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցման պահանջով հայց ներկայացնելու մասին «Կոմերսանտի» հրապարակմանը։

Գուսովի ընտանիքը պնդում է, որ նա մահացել է «Ջերմուկ» խմելուց հետո, որի մեջ, ըստ նրանց, «քացախաթթու կար»։

Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Լիլիթ Շաբոյանն Armenia Today-ին հայտնել է, որ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու հիմնավորումները փոխանցել է ռուսական կողմին, որոնցով ապացուցվել է, որ հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։

«Այդ փաստաթղթերն ու հիմնավորումները բավարարել են, որ ընկերության մասով կիրառված բոլոր սահմանափակումները, մասնավորապես, հանքային ջրի օգտագործման արգելքը ՌԴ ամբողջ տարածքով վերացվեն։ Հետևաբար, հույս ունենք, որ դատաքննությունը կապացուցի ընկերության անմեղությունը»,- շեշտել է խոսնակը։

Նա հավելել է, որ քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել ընկերության արտադրանքը։ Շաբոյանի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ն ստուգումներ, այնուհետ ստուգումների հիման վրա ուսումնասիրություններ է կատարել սկսած այն պահից, երբ հայտնի էր դարձել քաղաքացու մահվան մասին։

«Ընկերության դեմ հայցադիմում ներկայացնելու պահանջի մասով կարող ենք ասել, որ դա անձի կամ նրա հարազատների իրավունքն է։ Այդ իմաստով իրենք իրացրել են իրենց իրավունքը, և մենք որևէ մեկնաբանություն տալ չենք կարող»,- շեշտել է Շաբոյանը։

Armenia Today-ը թեմայի շուրջ հարցում է ուղարկել նաև «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ, որտեղից դեռ արձագանք չկա։

2024-ի փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածք ստանալու մասին հաղորդումից հետո։ ՌԴ Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիայի քննչական վարչությունում դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։

«Ջերմուկ գրուպը»-ը 2024-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան բացառել էր գործարանում շշալցված «Ջերմուկի» շշի մեջ քացախաթթվի առկայությունը՝ ընդգծելով, որ հանքային ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։

Փետրվարի 23-ին ՀՀ ՍԱՏՄ-ն «անհիմն» և «տարակուսելի» էր որակել «Ռոսպոտրեբնադզորի»՝ ՌԴ-ում 2,5 միլիոն շիշ «Ջերմուկի» իրացումը կասեցնելու մասին որոշումը՝ հայտարարելով, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել:

2025-ի հունվարի 19-ին «Կոմերսանտը» գրել էր, որ Գուսովի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցելու պահանջով հայց է ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ։ Հայցով պատասխանողներ են հանդիսանում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն (Երևան), Ռուսաստանում ընկերության ներկայացուցիչ «Ջերմուկ հանքային ջուր» ՍՊԸ-ն և այն ԱՁ-ն, որի միջոցով անցել է ապրանքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+