Սյունիքի մարզի Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բեռնատար է այրվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 20-ին՝ ժամը 02:42-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 05:07-ին: Այրվել է Scania մակնիշի բեռնատար (վարորդ՝ Մ․ Տ․):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







