Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:08

Բռնի տեղահանված արցախցիների պետական աջակցության չափը կնվազի և կվճարվի խոցելի խմբերին

Բռնի տեղահանված արցախցիների պետական աջակցության չափը կնվազի և կվճարվի խոցելի խմբերին

Կառավարությունը վերանայել է բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող պետական աջակցության պայմանները (40 հազար դրամ բնակարանի վարձի փոխհատուցում և 10 հազար դրամ՝ կոմունալ վարձերի փոխհատուցում) և այն կվճարի միայն բնակչության անապահով խավին դասվող անձանց։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 21-ի նիստում։

Ըստ նախագծի՝ հատկացվող գումարի չափն աստիճանաբար կնվազի՝ 2025 թվականի հունվարից մարտ կկազմի 50 հազար դրամ, ապրիլից հունիս՝ 40 հազար դրամ, իսկ 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր՝ 30 հազար դրամ։

ՀՀ-ում անշարժ գույք ունեցող 4899 ախցախցիներ հունվարի 1-ից այլևս չեն ստանա 40+10 ծրագրով նախատեսված 10 000 դրամը, ապրիլի 1-ից աջակցություն կստանան խոցելի հետևյալ խմբերին դասվող անձինք՝

— մինչև 18 տարեկանները կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձանց (շուրջ 33 000 մարդ),
— 63 և ավելի տարեկան անձինք (շուրջ 18 000 մարդ),
— կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց (շուրջ 2600 մարդ):

Իշխանություններն այս որոշումը հիմնավորել են այն հանգամանքով, որ հունիսից գործարկել են պետական ​​աջակցությամբ բնակարաններ գնելու կամ կառուցելու ծրագիր։ Մեկ այլ պատճառ էլ այն է, որ, ըստ իշխանությունների, տարեսկզբից ավելի քան 25 հազար մարդ (զգալի մասը՝ 18-63 տարեկան) աշխատանք է գտել կամ սկսել է սեփական բիզնեսը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ նշել է, որ իր կարծիքով՝ ծրագրի փոփոխությունն ի նպաստ քաղաքացու է, և ենթադրում է, որ բռնի տեղահանվածները հետզհետե պետք է ինքնուրույն հոգան ընտանիքի ծախսերը։

«Մենք պետք է մեր քաղաքականությամբ քաջալերենք, որ մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին։ Իհարկե, մենք ոչ թե զրոյացնում ենք փաթեթը, այլ որոշակի սոցիալական խմբերի աջակցում ենք և եթե ուշադրություն դարձրիք, մենք, ըստ էության, պայմանական ասված՝ աշխատանքային տարիքի մարդկանց քաջալերում ենք, որ աշխատեն և կարիքները հոգան»,- ասել է Փաշինյանը։

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Արցախից բռնի տաղահանվածներին 13 ամիսների ընթացքում ավելի քան 75 միլիարդ 300 միլիոն դրամի աջակցություն են տրամադրել։

«Կան որոշակի միջազգային կազմակերպությունների աջակցություններ, սակայն 90 և ավելի տոկոս գումարը պետական բյուջեից է»,- ասել է նա։

Մարտի 5-ին ԱՍՀ մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ կառավարության առաջիկա նիստերին կքննարկվի արցախցիներին տրամադրվող աջակցության նոր ծրագիրը։

Մկրտչյանը փետրվարի 28-ին հայտնել էր, որ աջակցության ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակապահովության հնարավորություն չի տրվել։ Հոկտեմբերից փետրվար յուրաքանչյուր արցախցու բնակարանների և կոմունալ վճարումների համար 40 և 10 հազար դրամի չափով աջակցություն է տրվել։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննարկում են բնակարանային ապահովման ծրագիր, որով 3 մլն դրամ կհատկացվի յուրաքանչյուր արցախցու, ով ՀՀ քաղաքացիություն կընդունի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+