«Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյեր Թեիլվիգը, հայտնել է BBC-ն։
Երկրորդ տեղում Նիգերիայի ներկայացուցիչ Չիդինմա Ադետշինան է, երրորդում՝ Մեքսիայի ներկայացուցիչ Մարիա Ֆերնանդա Բելտրան։
Մրցույթը, որն իր պատմության մեջ 73-րդն է, տեղի է ունեցել Մեքսիկայի Մեխիկո քաղաքում գտնվող CDMX արենայում:
Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցել է 130 երկիր։
Հայաստանը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում ներկայացնում էր 32-ամյա մոդել Էմմա Ավանեսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







