Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:32

«Հավատարմություն հայկական մշակույթին». The Guardian-ը խոսել է Փարաջանովի ֆիլմի չհրապարակված կադրերի մասին

«Հավատարմություն հայկական մշակույթին». The Guardian-ը խոսել է Փարաջանովի ֆիլմի չհրապարակված կադրերի մասին

Բրիտանական The Guardian թերթը հոդված է հրապարակել հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից 1969 թվականին չհրապարակված կադրերով և հայտնել Փարաջանովի հավատարմությունը ֆիլմի միջոցով Հայաստանի և, ընդհանրապես, տարածաշրջանի ավանդական մշակույթը պահպանելուն։

Ֆիլմի շատ տեսարաններ խորհրդային իշխանությունների պահանջով չեն ներառվել վերջնական տարբերակում, սակայն դրանք ռեժիսորի երևակայության իսկական պտուղներն են, ասվում է հրապարակման մեջ։ Լուսանկարները ցուցադրվել են հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 10-ը Fabrica պատկերասրահում՝ բրիտանական Բրայթոն քաղաքում կայացած Cinecity կինոփառատոնի շրջանակներում:

Ֆոտոցուցահանդեսի համադրող և հոդվածի հեղինակ Դենիել Բերդը նշել է, որ ֆիլմում յուրաքանչյուր կինեմատոգրաֆիկ պահ մասամբ հիմնված է Սայաթ-Նովայի կյանքի դրվագների վրա, բայց, միևնույն ժամանակ, որպես դիրիժոր է ծառայում Փարաջանովի ֆանտազիաներին։ Կանոններից նման շեղումները հանգեցրել են նրան, որ խորհրդային իշխանությունները պնդել են փոխել «Սայաթ-Նովա» անունը, որն ի սկզբանե ընտրվել էր ռեժիսորի կողմից։

Բերդը մատնանշել է Փարաջանովի ցանկությունը՝ վերստեղծել այն աշխարհը, որտեղ ապրում էր Սայաթ-Նովան։ Այդ նպատակով ռեժիսորն ուսումնասիրել է դարաշրջանի «կազմությունը»՝ ճարտարապետություն, գեղանկարչություն, խճանկար, բնանկարներ և որմնանկարներ, որոնց միջոցով, ըստ ռեժիսորի, ձեռք է բերվել 18-րդ դարի Հայաստանի և Վրաստանի դիմանկարների և արվեստների իսկությունը։

Լուսանկարներից մեկում Փարաջանովը կանգնած է Դավիթ Գարեջա վանքի մոտ՝ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին, որտեղ 1967 թվականին տեղի էր ունեցել նկարահանումների մեծ մասը։ Հետին պլանում երևում են հայկական եկեղեցի, վրացական եկեղեցի և մզկիթ և Փարաջանովը ձեռքի ափի մեջ պահում է դրանցից մեկը։ Լինելով թբիլիսահայ՝ Փարաջանովը ձգտել է ընդգծել Սայաթ-Նովայի կյանքի անդրազգային բնույթը, ասվում է հրապարակման մեջ։

Բերդը նաև մարգարեական է անվանել Փարաջանովի խաչքարի տեսարանը, որտեղ վանականները քանդակում են քարը, քանի որ «հոգևոր կյանքը բառացիորեն քանդակված էր բնապատկերից»:

«Խորհրդային Միության փլուզումից հետո հազարավոր խաչքարեր են ոչնչացվել, ուստի Փարաջանովի ճարտարապետությունն ու հուշարձանները հետնորդների համար լուսանկարելն այժմ մարգարեական է թվում»,- գրում է հեղինակը։

2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ներառել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հարյուրամյա հոբելյանները։ Երևանում հունվարի 9-ին բացվել էր կինոռեժիսորի հուշարձանը։ Փարաջանովի հարյուրամյակը նշվել է նաև Թբիլիսիում։ Մեր ընտրանիում են Փարաջանովից մեջբերումներ, որոնք նկարագրում են նրա կյանքը և ստեղծագործական կյանքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+