Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:25

Ռուբեն Ռուբինյանին Քննչական կոմիտեում հարցաքննել են․ ԶԼՄ

Ռուբեն Ռուբինյանին Քննչական կոմիտեում հարցաքննել են․ ԶԼՄ

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ հարցաքննության պատճառը Facebook-ի օգտատեր Ռուբեն Կասյանի կողմից Ռուբինյանին ուղարկված նամակն է, որով ԱԺ փոխնագահին հայտնել են, թե ««Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակը պայթեցրել են»:

Ռուբինյանին հարցաքննել են մարտին հարուցված քրեական վարույթի շրջանակում։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը, «Քաղաքացիական պայմանագրի» և ՔՊ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի (այժմ ՌԴ-ում ՀՀ դեսպան-խմբ․) գրասենյակներում փետրվարին ահաբեկչություններ կազմակերպելու մեղադրանքներով ՔԿ-ն մարտին 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցել, 2-ին կալանավորել էին, 2-ին՝ ձերբակալել։ Գերատեսչությունը չէր բացահայտել նրանց անունները՝ հայտնելով միայն սկզբնատառերը ՝ Գ. Ս., Ա. Գ., Է. Պ., Վ. Օ.:

Մարտի 14-ին փաստաբան Վահե Եփրիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ձերբակալվածներից մեկը՝ Գ. Ս.-ն, ՀՅԴ կուսակցության անդամ Գագիկ Սարգսյանն է։ Նա հստակեցրել էր, որ իր պաշտպանյալին մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածով (ահաբեկչություն կազմակերպելը, հանցակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով): Նրան կալանավորել էին, Սարգսյանը մեղքը չէր ընդունել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+