Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:34

Human Rights Watch-ը Բաքվին մեղադրել է Փարիզի կլիմայի համաձայնագիրը տապալելու գործում

Human Rights Watch-ը Բաքվին մեղադրել է Փարիզի կլիմայի համաձայնագիրը տապալելու գործում

Հաջորդ տասնամյակում գազի արդյունահանումն ավելացնելու Ադրբեջանի ծրագրերը խաթարում են կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի նպատակները, հայտարարել է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը։

Կազմակերպությունը կոչ է արել Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29) մասնակցող երկրներին ընդդիմանալ հանածո վառելիքի արտադրության ավելացմանն ուղղված Ադրբեջանի կառավարության ջանքերին:

«Ադրբեջանի նախագահ [Իլհամ Ալիևը] հայտարարում է, որ երկրի նավթի և գազի պաշարներն Աստծո պարգև են, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանն իրավունք ունի ավելացնել արդյունահանումը»,- ասվում է զեկույցում։

HRW-ն ընդգծել է, որ համաշխարհային կլիմայական նպատակներին հասնելու համար նավթի, գազի կամ ածխի նոր նախագծերից հրաժարվելու շուրջ կոնսենսուսն անհնար է:

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրը կարգավորում է մթնոլորտում ածխաթթու գազի նվազեցման միջոցառումները: Դրա մասնակիցները պարտավորվել են մշակել ազգային ռազմավարություններ՝ զրոյական ածխածնային տնտեսությանն անցնելու համար, որի հետ կապված արդյունաբերությունը չպետք է այրի հանածո վառելիքը և ջերմոցային գազեր արտանետի մթնոլորտ:

2022 թվականի հուլիսին Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ 2022 թվականի հոկտեմբերին Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա: Արարողությանը ներկա Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին անվանել էր ԵՄ հուսալի և առանցքային գործընկեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+