Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:31

ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիթորինգի գործառույթ. Փաշինյանը՝ հաղորդակցությունների բացման մասին

ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիթորինգի գործառույթ. Փաշինյանը՝ հաղորդակցությունների բացման մասին
ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիթորինգի գործառույթ՝ գնահատելու համար, թե որքանո՞վ է Հայաստանը կատարում իր պարտավորությունները՝ իր տարածքով անցնող տարածաշրջանային երթուղիների անվտանգությունն ապահովելու համար, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելով հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծում Ռուսաստանի դերը։ Վարչապետի ելույթը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով: Վարչապետն այսպես է բացատրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետը, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ սահմանապահ ծառայությունը։ «Վերջերս մի միջավայրում այս մասին խոսք գնաց, և ես հարցրի` ի՞նչ է նշանակում այս ձևակերպումը։ Դա պարզաբանված է ՌԴ նախագահի` 2020թ. դեկտեմբերի 10-ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։ Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիթորինգի ինչ–որ գործառույթ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։ Ըստ Փաշինյանի՝ եռակողմ հայտարարությունը չի կարող դիտարկվել մեկ կետի մակարդակում, երբ կան այլ խնդրահարույց հարցեր։ «Եկեք անդրադառնանք մնացած կետերին. որտե՞ղ է այժմ Լաչինի միջանցքը։ Որտե՞ղ են հիմա այն խաղաղապահները, որոնք պետք է տեղակայվեին Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ․ սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ կողմ են տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացմանը, սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում: Օգոստոսի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը դեմ էր արտահայտվել կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+