Երևանում Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին, վարորդը մահացել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին։ Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան, 31-ամյա վարորդ Ս․ Դ․-ին մոտեցրել շտապօգնությանը։
Նշվում է, որ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







