Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:26

Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին․ Գրիգոր Մինասյան

Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին․ Գրիգոր Մինասյան

Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին, լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նա մանրամասնել է, որ սահմանադրական հանրաքվեն անցկացնելու ժամկետը որոշել են «նոր պայմանավորվածության արդյունքում»։ Նախարարի խոսքով՝ մինչ 2027 թվականը մանրամասն քննարկելու են նախատեսվող փոփոխությունները։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը հետաձգելը նախարարը պայմանավորել է ամառվա արձակուրդային շրջանով։ Նա հստակեցրել է, որ ընդմիջումից հետո առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին։

«Երեք ամիս է՝ նիստերն ինտենսիվ չէին գումարվում, որովհետև արձակուրդային շրջան էր։ Վերջին նիստը մոտ 20 օր առաջ է տեղի ունեցել, հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին, որտեղ քննարկելու ենք միայն Դանիել Իոաննիսյանի («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար, առաջարկել էր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկել նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները-խմբ․) առաջարկը»,- հավելել է նա։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում: Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի  տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։ Վերջին 5 ամիսների ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են կրկնել ՀՀ սահմանադրության հետ կապված իրենց պահանջը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+