Արմավիրի մարզում օգոստոսի 23-ին Toyota-ի ու Պաշտպանության նախարարության «Կամազ»-ի բախման հետևանքով մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 11:50-ի սահմաններում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում։ Տուժածները տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Կամազ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, գտնվել են սթափ վիճակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







