Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:58

Պատրաստ եմ ընդունել արցախցի գործարարներին, քննարկել բիզնես գաղափարները․ Գևորգ Պապոյան

Պատրաստ եմ ընդունել արցախցի գործարարներին, քննարկել բիզնես գաղափարները․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել արցախցի գործարարների բիզնես գաղափարները։ Այս մասին նա ասաց 100-օրյա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ հնարավոր աջակցության ծրագրեր են նախատեսում արցախյան բիզնեսների համար։

2024 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է արցախյան 235 ընկերություն, որոնց մասին տեղեկատվությունը նախկինում առկա էր Արցախի պետական ​​ռեգիստրի գործակալությունում, հաղորդել էր Կադաստրի գործակալությունը՝ ի պատասխան Armenia Today-ի հարցման։

«Ինքս առկա բիզնես գաղափարներ պատրաստ եմ ընդունել և հանդիպել, քննարկել, թե ավելի կոնկրետ ի՞նչ կարող ենք իրենց համար անել և՛ մեր գործող առաջարկների շրջանակներում, և՛ նոր բան մտածենք»,- հայտնեց նախարարը։

Էկոնոմիկայի նախարարության առաջարկն արցախցի գործարարներին այն է, որ օգտվեն ՀՀ-ում առկա պայմաններից՝ պետության հնարավորությունների, հավասար մրցակցության և հավասար հնարավորությունների քաղաքականությունների համադրության համատեքստում, հավելեց նախարարը:

Ըստ Պապոյանի՝ բիզնեսի աջակցության տեսանկյունից բազմաթիվ ծրագրեր են գործում, սակայն դրանք ընդհանուր են բոլոր գործարարների համար։

Ապրիլին Armenia Today-ի խնդրանքին ի պատասխան՝ Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ արցախյան բիզնեսին արտոնություններ տրամադրելը տեղին չէ, ուստի նախարարությունն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել։ Նախարարության գլխավոր քարտուղար Արայիկ Եսայանը հայտարարել էր, որ Հայաստանի հարկային օրենսդրությունն արդեն իսկ «բարենպաստ հնարավորություններ» է տալիս բիզնեսի համար։

Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը տասնյակ միլիարդավոր դրամների աջակցության ծրագրեր է իրականացրել արցախցիների համար, և ամեն եռամսյակ այդպիսի ծախսեր է իրականացնում։

Որպես օրինակ՝ Պապոյանը նշեց մշակող արդյունաբերության ոլորտում առաջարկվող ծրագրի մասին, որը 1 տարվա փորձառությամբ գործարարի համար եկամտահարկի վերադարձ է իրականացնում։

«Էկոնոմիկայի նախարարությունը մի ծրագիր ունի, ըստ որի, եթե կան նոր ծրագրեր, օրինակ, տեսքտիլի ոլորտում 1 տարվա փորձառությամբ և նոր է ներգրավվում մշակող արդյունաբերության ոլորտ, ապա մենք իրենց եկամտային հարկի փոխհատուցում ենք անում։ Դրանով նաև օգնելով, որ նրանք ներգրավվեն մեր երկրի մշակող արդյունաբերության մեջ»,- ասաց նախարարը։

Armenia Today-ը զրուցել էր արցախցի 20 գործարարի հետ, ովքեր իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան։ Հարցվածները նշել էին, որ Հայաստանում զրոյից բիզնես սկսելը բավականին դժվար է, և իրենք պետական ​​աջակցության կարիք ունեն։ Մեծամասնությունն անհրաժեշտ միջոցների թվում նշել էր արտոնյալ վարձավճար կամ հարկային արձակուրդներ։

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել էր Արցախի գործարարների և իրավաբանական անձանց գրանցման ժամկետը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը երկարաձգելու մասին օրինագիծը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանել էր, որ արցախցի հազարից ավելի անհատ ձեռնարկատեր արդեն գրանցված է Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+