Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:45
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Բագրատ Գալստանյանի քաղաքացիության հարցը կլուծվի․ Գառնիկ Դանիելյան

Բագրատ Գալստանյանի քաղաքացիության հարցը կլուծվի․ Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Կանադայի քաղաքացիության հարցը, ում թեկնածությունը շարժումն առաջադրել է վարչապետի պաշտոնում, կլուծվի: ՀՀ Սահմանադրությամբ՝ բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն կարող երկքաղաքացիություն ունենալ։ Գալստանյանը և՛ Հայաստանի, և՛ Կանադայի քաղաքացի է։ Մայիսի 14-ին նա հայտարարել էր Կանադայի քաղաքացիությունից հրաժարվելու պատրաստակամության մասին։ «Այդ հարցը կլուծվի։ Մենք շատ գործընթացների մասին չենք կարող հիմա հայտարարել։ Ընթացքում կիմանաք»,- ասել է նա։ Դանիելյանը նաև հայտնել է, որ հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ին, տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ։ Նրա խոսքով՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից քննարկման են դրվելու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցերը։ «Կարծում եմ՝ դրական եզրակացություն կլինի։ Մեր գործընկեր, հնաբնակ պատգամավորերն ասում են, որ դա ամբողջությամբ իրատեսական է»,— նշել է նա։  Պատգամավորը հայտարարել է, որ բողոքի ցույցերին մասնակցում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարազատները։ Դանիելյանի խոսքով՝ հարազատներն իրեն պատմել են, որ Փաշինյանը ՔՊ-ի անդամներին «կոմպրոմատների, շանտաժի և սպառնալիքի միջոցով գերի է պահում»։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից առաջ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ են տեղադրել Բաղրամյան Պողոտայում՝ Ազգային ժողովի հատվածում և շարունակում են այն փակ պահել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+